Առաջիկա «Էլ կլասիկոյի» ժամը հաստատվել է
Այս մրցաշրջանում մադրիդյան «Ռեալի» ու կատալոնյան «Բարսելոնի» առաջին խաղը կկայանա դեկտեմբերի 3-ին, «Նոու Կամպ» մարզադաշտում։
Հանդիպումը կցուցադրվի ավելի քան 100 երկրում, սակայն Մեծ Բրիտանիայի բնակիչները չեն կարող այն դիտել ուղիղ եթերում, եթե հանդիպման անցկացման ժամը չփոխվի։ Այդ երկրում արգելված է խաղերի ցուցադրությունը տեղի ժամանակով 14։45-17։15-ի սահմաններում։
«Խաղերի մեկնարկի ժամը փոխելով՝ մենք կարող ենք կրկնակի ավելացնել մեր եկամուտները»,- Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։
Այսպիսով՝ «Բարսելոնի» և «Ռեալի» միջև հանդիպումը դեկտեմբերի 3-ին կսկսվի Երևանի ժամանակով ժամը 19։15-ին։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում