Լիոնել Մեսսին վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում
«Ատլետիկոյի» հետ սեպտեմբերի 21-ին կայացած խաղում, որն ավարտվել է 1։1 հաշվով, «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին մկանային վնասվածք էր ստացել, սակայն արդեն ապաքինվել է ու մարզվում է ընդհանուր խմբում։ Այս մասին հայտնում է eurosport.ru-ն։ Լիարժեք աշխատանքի է անցել նաև Սամյուել Յումտիտին։
Ավելացնենք, որ Մեսսիի մասնակցությունը «Դեպորտիվոյի» հետ հանդիպմանը դեռ հարցականի տակ է։
Հոկտեմբերի 19-ին «Բարսելոնը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակներում կհանդիպի «Մանչեսթեր Սիթիի» հետ։
Իսպանիայի 2016-2017 թթ. առաջնությունում Մեսսին անցկացրել է 5 խաղ, խփել 4 գոլ և կատարել 2 արդյունավետ փոխանցում։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում