Ներառականություն է նաև սիրիահայ երեխաների ինտեգրումը մեր հանրակրթական դպրոցներում. նախարար
«Ներառականության գաղափարը կարևոր է ոչ միայն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների, այլ իբրև հանդուրժողականության, հասարակության մեջ ցանկացած փոքրամասնության նկատմամբ հարգալից վերաբերմունք դրսևորելու տեսանկյունից»,-այսօր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում մեկնարկած «Բարձրագույն մանկավարժական կրթության բարեփոխումները ներառականության համատեքստում» միջազգային գիտաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
Ըստ նախարարի՝ ներառականության հետ կապված մեծ խնդիրներ կան մեր երկրում. «Ներառականություն է օրինակ նույն սիրիահայ երեխաների ինտեգրումը մեր հանրակրթական դպրոցներում` իրենց ներաշխարհի, իրենց մտածողության տեսանկյունից: Ինչպես անել, որ արևմտահայերենով դաստիարկված երեխաները մեր հանրակրթական ծրագրերը յուրացնեն, դառնան մեր հասարակության մի մասը: Այսինքն, եթե փորձենք ներառականությունը դիտարկել իբրև հասարակության մտածողության ձև, այդ մթնոլորտը տարածել մեր հասարակության մեջ, թերևս կկարողանանք նաև որակական փոփոխություն բերել մեր հասարակության մտածողության մեջ»:
Նա հավելեց, որ աստիճանաբար, կառուցվածքային փոփոխությունների միջոցով ներառականությունը մտցնել ոչ միայն հանրակրթական, այլև բուհական համակարգ և բոլորի համար ապահովել հավասար պայմաններ:
Հարակից հրապարակումներ`
- Երեխաների ներառականությունը մեխանիկորեն չպետք է անել. Բաբլոյան
- Ներառական, որակյալ կրթություն՝ բոլոր երեխաների համար
- Կարևոր է, որ ներառական կրթության գաղափարախոսությունն ընդունելի լինի հասարակության կողմից. նախարար
- Ներկայացվեց Ներառական մասնագիտական կրթության և հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության մոդելը
- Մինչև 2025-ը Երևանի բոլոր դպրոցները կիրականացնեն ներառական կրթություն. Սողոմոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները