Խեդիրա. «Իտալիան ինձ շատ հարմար է»
«Յուվենթուսի» գերմանացի կիսապաշտպան Սամի Խեդիրան կարծում է, որ «A» սերիան իդեալական է համապատասխանում իրեն։ Հիշեցնենք, որ 29-ամյա կիսապաշտպանը 2015 թ. է «Ռեալից» տեղափոխվել «Յուվենթուս»։ Խեդիրան գոհ է, որ «Յուվենթուսում» իր գործողություններն ավելի շատ են միտված հարձակմանը։
«Իտալիան իդեալական է համապատասխանում ինձ։ Այն բանից հետո, երբ միացա «Յուվենթուսին», սկսել եմ ավելի շատ գոլեր խփել։ Իմ նոր դիրքի շնորհիվ ավելի շատ եմ միտված մրցակցի դարպասին։ Իսկ Մադրիդում սեփական դարպասին ավելի մոտ էի խաղում։ Մեծ դեր են խաղում մարզումները։ Հիմա ես ավելի հաճախ եմ հայտնվում գոլային իրավիճակներում»,- Խեդիրայի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։
Ընթացիկ մրցաշրջանում Սամի Խեդիրան Իտալիայի առաջնությունում անցկացրել է 6 հանդիպում, խփել 2 գոլ և կատարել նույնքան գոլային փոխանցում։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա