Պ. Կաննավարո. «Երկրպագուները երբեք չեն ների Իգուաինին»
«Նապոլիի» նախկին ավագը՝ պաշտպան Պաոլո Կաննավարոն, կարծիք է հայտնել արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինի՝ «Յուվենթուս» տեղափոխության մասին։
Պաոլո Կաննավարոն «Նապոլիում» հանդես է եկել 2006-2014 թթ., իսկ ներկա պահին պաշտպանում է «Սասուոլոյի» մարզական պատիվը։ 35-ամյա պաշտպանը հայտարարել է, որ «Նապոլիի» երկրպագուները երբեք չեն ների Իգուաինին դավաճանության համար։
«Ես չեմ կարող դատել Իգուաինին։ Նա կարող էր տեղափոխվել «Ռեալ» կամ այլ լիգայի ցանկացած թիմ։ 3 մրցաշրջան էր անցկացրել «Նապոլիում», երգել երկրպագուների հետ, համբուրել ակումբի խորհրդանշանը, իսկ այնուհետև վերցրեց ու տեղափոխվեց թշնամական ակումբ։ Երկրպագուները երբեք չեն ների Իգուաինին»,- Կաննավարոյի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում