Շտայնմայեր․ Հետաքննություններն անհրաժեշտ են Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո
«Մենք հասկանում ենք, որ հետաքննություններն անհրաժեշտ են Թուրքիայում բազմաթիվ զոհերով հեղաշրջման փորձից հետո և չպետք է մոռանանք նրանց»,-այսօր Եվրոպայի խորհրդում գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսում ասաց Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։
Շտայնմայերը շնորհակալություն հայտնեց ԵԽ գլխավոր քարտուղարին այն կարևոր դերի համար, որ խաղում է ԵԽ-ն Եվրոպայում և Եվրոպայի շուրջ ճգնաժամերում, ով առաջինն էր նաև, որ համագործակցեց Թուրքիայի հետ հեղաշրջման փորձից հետո։
«Մենք ապրում ենք դժվարին ժամանակներում, աշխատում ենք բազում մարտահրավերի դեմ։ Գերմանիան շարունակում է աշխատել Ուկրաինայի իրավիճակի շուրջ։ Մենք առաջ ենք գնում շատ դանդաղ՝ միլիմետրներով։ Չկա պատճառ բավարարված կամ լավատես լինելու համար, սակայն մենք իսկապես փորձում ենք կայունացնել հրադադարը:Ներկայումս աշխատում ենք այսպես ասած քաղաքական փաթեթի իրականացման վրա։ Շատ դժվար է, սակայն ես չեմ կարող տեսնել այլընտրանք»,-ասաց Շտայնմայերը։
ԵԽ գլխավոր քարտողարը նշեց, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ քննարկել են Թուրքիայում տիրող իրավիճակը՝ նշելով, որ ներկայիս իրավիճակում շատ կարևոր է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դերը, քանի որ բոլոր նրանք, որոնց վրա ազդել են իրականացված գործողությունները, իրավունք ունեն դիմելու Թուրքիայի դատարան, որը պարտավորված է որոշումները կայացնել հենվելով Կոնվենցիայի վրա, որից հետո կարող են դիմել նաև Ստրասբուրգ՝ ՄԻԵԴ։
Յագլանդը ևս կարևորեց Գերմանիայի դերը՝ որպես Ուկրաինայի հարցով Մինսկի գործընթացի մասնակից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան