Ռաֆայել Նադալ. «Մրցաշրջանն ինձ համար գործնականում ավարտված է»
ATP-ի ամփոփիչ մրցաշարը կարող է անցնել առանց իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալի։ Ռաֆան Շանհայի մրցաշարում Վիկտոր Տրոիցկուց կրած պարտությունից հետո հայտարարել է, որ մտածում է մրցաշրջանը ժամկետրից շուտ ավարտելու մասին։
«Մրցաշրջանն ինձ համար գործնականում ավարտված է, և ես ընդունում եմ այն։ Չեմ կարող ասել, թե ինչ կանեմ հաջորդ ամիս։ Իմ խաղացանկի հարցում վստահ չեմ։
Նույնիսկ հաստատ չգիտեմ, թե ինչ պետք է անեմ՝ հաջորդ մրցաշրջանին 100 տոկոսով պատրաստ լինելու համար։ Երբեմն ճիշտ որոշումը կանգնելն ու մարզվելն է։ Հնարավոր է, որ հիմա ես այդպես վարվելու հնարավորություն ունեմ»,- Նադալի խոսքերը մեջբերել է eurosport.ru-ն։
Ավելացնենք, որ ամփոփիչ մրցաշարը կանցկացվի Լոնդոնում, նոյեմբերի 13-20-ին։ Այդ մրցաշարին հաստատ չի մասնակցի Ռոջեր Ֆեդերերը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա