21 հալեպահայ է ժամանելու Հայաստան
Այսօր Հալեպում կա 8-10 հազար հայ: Ճշգրիտ թիվ չենք կարող տրամադրել, քանի որ ճշգրիտ հաշվարկ անելու հնարավորություն չկա: Թիվը մեզ տրամադրում է տեղի ազգային կառույցները, Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժիկ Սրապիոնյանը:
Նա նշեց, որ նախարար Հրանուշ Հակոբյանը վերջին անգամ Ռեիսյանի հետ խոսել է երեկ՝ 22:30-ին. «Նա ասել էր՝ այս պահին հայկական թամաղասերի ուղղությամբ խաղաղություն է, պայթյուններ, հրաձգություն չկա, իմ ընկերների հետ խաղաղ անկյունում նստած սուրճ եմ խմում»:
Ս. Սրապիոնյանը տեղեկացրեց, որ Հալեպից հոկտեմբերի 17-ին սպասում են 21 հոգիանոց խմբի վերադարձի, երեք ընտանիքի անդամներ են: Ս. Սրապիոնյանը նաև նշեց, որ երկու օր առաջ դիմավորել են մեկ ընտանիքի 4 հոգիանոց խմբի:
«Մենք հիմա էլ օդանավակայանում հերթապահ խումբ ունենք: Նրանք տեղեկանում են, թե որ ինքնաթիռի մեջ սիրիահայեր կան, դիմավորում են, տեղափոխում ժամանակավոր կացարաններ՝ հարցին վերջնական լուծում տալու համար»,- ասաց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալը:
Հարակից հրապարակումներ`
- Հալեպում դպրոցը դարձել է հրթիռակոծության թիրախ, զոհվել են երեխաներ. Արևելք
- Հալեպահայ ուսուցիչը ցանկանում է Հայաստան գալ, բայց հնարավորություն չունի
- Հալեպահայերը ոչ բրնձի կարիք ունեն, ոչ հացի, ոչ հագնելիքի, այլ՝ կյանքի ապահովության. Հրապարակախոս
- Պետք է կարողանանք ապահովել մեր հայրենակիցների անվտանգ ելքը Հալեպից. Ռուբեն Սաֆրաստյան
- Խմելու ջրի մատակարարում՝ Հալեպում. «Արևելք»
- Իրավապաշտպանը հալեպահայերի հարցով ԱԳՆ-ին և Սփյուռքի նախարարությանը մեղադրում է անգործության մեջ
- Հայաստանից ուղարկված օգնությունը հասել է Հալեպ
- Անելանելի վիճակում գտնվող 600 հալեպահայ ցանկանում է Հայաստան վերադառնալ