ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայ լինելու ազդեցությունը չի լինի ռազմավարական առումով. Սերգեյ Մինասյան
«Արտաքին քաղաքականության մեջ այս պահին մեզ համար շատ կարևոր է վաղը Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Քաղաքագետի խոսքով՝ այս նստաշրջանի նշանակալի հանգամանքներից մեկն այն է, որ նոր գլխավոր քարտուղար կընտրվի, ով կլինի ՀՀ ներկայացուցիչ. «Գաղտնիք չէ, որ հնարավոր թեկնածուները կարող են լինել երեքը՝ նախկին պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանը, Վաղարշակ Հարությունյանը և նախկին գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը»:
Թե ի՞նչ կտա Հայաստանին գլխավոր քարտուղարի հայ լինելը, Սերգեյ Մինասյանի կարծիք հայտնեց, որ ռազմավարական առումով Հայաստանի համար այն լուրջ փոփոխություններ չի բերի, բայց որոշ դիրքորոշումներ ավելի հստակ ձևակերպելու, որոշ միջոցառումներին ներգրավվածության ասիճանն ավելացնելու առումով նշանակություն կունենա. «Ազդեցությունը կլինի տեխնիկական մակարդակով, բայց ոչ ռազմավարական»:
«ՀԱՊԿ նստաշրջանի ժամանակ բնականաբար կլինեն հայտարարություններ Մերձավոր Արևելքի գործընթացների և կովկասյան անվտանգության ենթահամակարգի հետ կապված: Հայտարարություն կլինի նաև Արցախի հետ կապված ռազմաքաղաքական իրականության մասին, սակայն չպետք է սպասենք, որ դա լիովին կհամաատասխանի հասարակության սպասումներին»,-նկատեց քաղաքագետը:
Անդրադառնալով Նյու Յորքում կայացած համաժողովին, որին մասնակցում էր նար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Սերգեյ Մինասյանը դժվարացավ ասել, թե տնտեսական առումով որքան արդյունավետ կլինի այդ հանդիոպումը. «Ինձ համար այդ համաժողովը ոչ պակաս նշանակություն ունի նաև բալանսավորված քաղաքականության իրագործման առումով»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին