Հաքերները կոտրել են Հ. Քլինթոնի նախըտրական շտաբի ղեկավարի Թվիթերի էջը
ԱՄՆ նախագահ թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավարի Թվիթերի էջը հաքերները կոտրել են՝ կոչ անելով քվեարկել մյուս թեկնածուի՝ Դոնալդ Թրամփի օգտին: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով The Hill թերթին:
«Ես փոխել եմ թիմը: Քվեարկեք Թրամփի օգտին»,- նշված է եղել գրառման մեջ, որը, ըստ աղբյուրի, շատ արագ հեռացվել է:
Էջը կոտրելու մասին տեղեկատվությունը հաստատել է Հ.Քլինթոնի մամուլի քարտուղարը: Այժմ շտաբի ղեկավարի էջում որևէ անսովոր բան չկա, վերջին գրառումն արված է հոկտեմբերի 12-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին