Քննարկումները շարունակվում են. Արտեմ Ասատրյանը՝ առանց կանխավճարի բնակարան ձեռքբերելու ծրագրի մասին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչ փուլում է գտնվում առանց կանխավճարի բնակարան ձեռքբերելու ծրագիրը, ասաց՝ կառավարությունում քննարկում են:
«Կարծում եմ, դուք լավ հասկանում եք, որ ցանկացած ծրագիր ենթադրում է համապատասխան միջոցներ, ռեսուրսներ, և նաև դրա շրջանակներում դիտարկելով ամբողջության մեջ: Մասնավորապես՝ 2017 թվականի բյուջեի նախագծի հետ կապված այդ քննարկումները դեռևս շարունակվում են»,- նշեց նախարարը:
Արտեմ Ասատրյանի խոսքերով՝ այս ընթացքում ծրագրի վերաբերյալ բազմաթիվ մոտեցումներ են հնչել, խնդիրներ են եղել, որոնք քննարկումների փուլ են անցել, և այդ ակտիվ աշխատանքները դեռևս շարունակվում են:
Հարցին, թե ծրագրի վերաբերյալ կառավարությունն ի՞նչ դիրքորոշում ունի, Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ դիրքորոշումը կհայտնվի կառավարության կողմից կայացվելիք համապատասխան որոշմամբ:
Հարակից հրապարակումներ`
- Առանց կանխավճարի բնակարան գնելու մասին ծրագիրը ներկայացվել է կառավարություն
- Հիմնական նպատակը Հայաստանում սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորումն է. Արտեմ Ասատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին