Մասկերանոն երկուշաբթի կերկարաձգի պայմանագիրը «Բարսելոնի» հետ
«Բարսելոնի» արգենտինացի պաշտպան Խավիեր Մասկերանոն առաջիկա երկուշաբթի կերկարաձգի պայմանագիրը կատալոնյան ակումբի հետ։
Ինչպես տեղեկացնում է isport.ua-ն, Խավիեր Մասկերանոն երկուշաբթի նոր պայմանագիր կստորագրի կատալոնյան ակումբի հետ։ Այն ուժի մեջ կլինի մինչև 2019 թ. հունիսի 30-ը։
Խավիեր Մասկերանոն «Բարսելոն» է տեղափոխվել «Լիվերպուլից», 2010 թ.։ Այդ ժամանակահատվածում արգենտինացին «Բարսելոնի» կազմում անցկացրել է 289 պաշտոնական խաղ և նվաճել 17 մրցանակ։
Ընթացիկ մրցաշրջանում Մասկերանոն Պրիմերայում անցկացրել է 4 խաղ, որոնցում աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում