Մոսկվա-Երևան վթարված ավտոբուսի ուղևորները վերադարձան Երևան
Քիչ առաջ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած ուղևորներին Բիսլանից հատուկ չվերթով Երևան տեղափոխող ինքնաթիռը։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նրանց դիմավորել են հարազատներն ու մտերիմները։
Օդանավակայանում հատուկ չվերթով ինքնաթիռի ուղևորներին դիմավորելու է գնացել նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։
Լրագրողների հետ տեղի ունեցած ճեպազրույցում նախարարն ընդգծել է, որ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն ուղևորափոխադրումների անվտանգությունը բարձրացնելու ուղղությամբ։
Վթարից տուժած այն ուղևորները, ովքեր տրանսպորտի կարիք ունեին, նախարարության տրամադրած մեքենաներով տեղափոխվել են իրենց բնակավայրեր։
Բժշկական օգնության անհրաժեշտություն ունեցող ուղևորները շտապ օգնության մեքենաներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Հարակից հրապարակումներ`
- Ավտոբուսները վթարից տուժածներին կտեղափոխեն իրենց բնակավայրեր
- Վթարից տուժած 26 քաղաքացիները և զոհված 2 ուղևորների աճյունները ինքնաթիռով կտեղափոխվեն Երևան
- Առողջապահությունը վթարի հետևանքով տուժածների մասին նոր տվյալներ է հրապարակել
- Վթարված ավտոբուսը պատկանել է Կարեն Պողոսյանին
- Կազմակերպվել է ՌԴ-ում ավտոբուսի վթարից չտուժած քաղաքացիների վերադարձը Հայաստան
- Նախագահը ցավակցական ուղերձ է հղել Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի կապակցությամբ
- Հայտնի են ՌԴ-ում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվածներից երկուսի անունները
- ԱԻՆ-ը հրապարակել է ՌԴ-ում ավտոբուսի վթարից տուժաների անունները
- Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է հինգ մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա