Նաիրա Զոհրաբյան․ Ես հետամուտ եմ լինելու, որպեսզի կաշառակեր Ագրամունտը ենթարկվի պատասխանատվության
«Դուք տեսաք, թե ինչպիսի սկանդալ տեղի ունեցավ, Ագրամունտն ուղղակի թքեց ԵԽԽՎ կանոնակարգի վրա։ 1-1,5 ժամը նախատեսված էր ազատ դեբատների համար, ու նա կանոնակարգով որևէ իրավունք չունի ընդհատելու մեզ, ավելին, այսպես կոպտորեն միջամտելու մեր ելույթներին` անջատելով խոսափողը։ Պատճառն այն է, որ Ագրամունտը ևս Ադրբեջանի կողմից կաշառված պաշտոնյա է, ինչպես Լուկա Վոլոնտեն էր»,- այս մասին Panorama.am-ին ասաց ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով րոպեներ առաջ ԵԽԽՎ-ում տեղի ունեցած միջադեպին, երբ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը թույլ չտվեց Նարիա Զոհրաբյանին ելույթ ունենալ։
Նաիրա Զոհրաբյանը նաև տեղեկացրեց, որ ներկայումս ԵԽԽՎ-ում ուկրաինական պատվիրակությունը ևս լրջորեն բարձրացրել է Ագրամունտի հարցը, իհարկե այլ մոտիվացիայով՝ որպես Ռուսաստանի կողմից կաշառված գործիչ ու ցանկանում է կանխել 2017թ․-ի հունվարին Ագրամունտի վերընտրությունը ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ևս 1 տարով։
«Ագրամունտը բացարձակ կամայական կերպով խոչընդոտում էր իմ խոսքին։ Ես կանոնակարգի շրջանակներում հետամուտ եմ լինելու, որպեսզի նման կաշառակեր տականքը ենթարկվի պատասխանատվության»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին