ՌԴ Գիտությունների ակադեմիան հայտնում է Պալմիրայում մշակութային շերտի լուրջ վնասվելու մասին
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունների արդյունքում սիրիական հնագույն Պալմիրա քաղաքի մշակութային շերտը լրջորեն վնասվել է: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ հայտարարել է ՌԴ Ազգային ակադեմիայի Նյութական մշակույթի պատմության ինստիտուտի փոխտնօրեն Նատալյա Սոլովյովան:
«Մասնագետների առաջին այցից հետո մենք ասել էինք, որ մշակութային շերտը գրեթե չի վնասվել: Բայց դա այդպես չէ, այնուհանդերձ մշակությաին շերտը վնասվել է»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ ահաբեկիչները ոչնչացել են Բելի հայտնի տաճարը՝ վերածելով « մանր փշրանքների:
Բացի այդ՝ գրոհայինները նպատակաուղղված ոչնչացրել են մարդկանց քանդակները: Սոլովյովան հավելել է, որ ներկա պահին Պալմիրայում պեղումները տեղի չեն ունենում:
Հարակից հրապարակումներ`
- Պալմիրայում հայտնի հուշարձաններից միայն երկուսն է հնարավոր վերականգնել. մասնագետ
- ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներն այցելելու են Պալմիրա
- Շվիդկոյ. ՌԴ-ն և Սիրիան պատրաստում են Պալմիրայի վերականգնման համաձայնագիր
- Հնագետ. Լուսանկարներից կարելի է դատել, որ Պալմիրայի շենքերը հնարավոր է վերականգնել
- ՅՈՒՆԵՍԿՕ. Պալմիրայի հնագիտական համալիրի հիմնական մասը պահպանվել է