Պուտինը ստորագրել է Սիրիայում ռազմական ավիացիա տեղակայելու մասին համաձայնագիրը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի և Սիրիայի միջև համաձայնությունը հաստատող ֆեդերալ օրենք է ստորագրել: Ըստ այս համաձայնության՝ Ռուսաստանը իրավունք է ստանում Զինված ուժերի ավիացիոն խմբեր տեղակայել Սիրիայի տարածքում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ռուսական ավիացիոն խումբը Սիրիայի Հանրապետության խնդրանքով տեղակայվել է սիրիական Հմեյմիմ (Լաթաքիայի մարզ) օդանավակայանում, որն իր տարածքով ու ենթակառուցվոծաներով կողմերի փոխհամաձայնությամբ հատկացվել է ռուսական կողմի օգտագործմանը անհատույց հիմքով»,-ասվում է հայտարարության մեջ:
Համաձայնությունը կնքվել է անժամկետ և ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Ռուսաստանի պետական դուման հիշյալ օրենքն ընդունել է 2016թ-ի հոկտեմբերի 7-ին, իսկ Դաշնային խորհրդն այն հաստատել է հոկտեմբերի 12-ին: