Սերժ Սարգսյան. Նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ընդունում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի բացմանը ողջունելով մասնակիցներին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ՀԱՊԿ շրջանակում իրականացված համատեղ աշխատանքն արդյունավետ է եղել, նպաստել կազմակերպության զարգացմանը:
Նստաշրջանի ընթացքը լուսաբանող Panorama.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ ՀՀ նախագահը նշել է, որ այսօր քննարկվելու է հարցերի բավականին լայն շրջանակ, որոնք վերաբերում են նախկինում ընդունած պայմանավորվածություններին: Նախատեսվում է նաև մի շարք փաստաթղթերի ընդունում, որոնք վերաբերելու են առաջիկա հեռանկարներին:
Սերժ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ այս նստաշրջանում էլ փոխըմբռնման շնորհիվ օպերատիվորեն կհամձայնեցվեն ու կընդունվեն նոր կարևոր որոշումներ:
ՀՀ նախագահը նաև շուտափույթ ապաքինում է մաղթել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին, ով այսօր չի մասնակցում նստաշրջանի աշխատանքներին:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան նախարարական համատեղ նիստին հավանություն է տրվել հոկտեմբերի 14-ի օրվա երկրորդ կեսին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդին ներկայացվելիք «Մինչև 2025թ. ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության», Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի եզրափակիչ հայտարարության, «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ» հայտարարության, Հակահրթիռային պաշտպանության վերաբերյալ հայտարարությանը և այլն :
Հարակից հրապարակումներ`
- Հինգ նախագահ, մեկ վարչապետ. Մեկնարկում է Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը
- Քիչ անց նախագահականում կմեկնարկի Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը
- Երևանում կայացել է ՀԱՊԿ կանոնադրական մարմինների համատեղ նիստը
- Քննարվել են ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացման խնդիրները
- ՀԱՊԿ կանոնադրական մարմինների համատեղ նիստի ընթացքում կստորագրվեն փաստաթղթեր
- Սերժ Սարգսյանն ընդունել է Նիկոլայ Բորդյուժային
- Ալիևի դեմարշը Նազարբաևի նկատմամբ անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ Բաքվի համար
- Ղազախստանի նախագահը Հայաստան չի գա
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին