Հալեպի մասին բանաձևի նոր նախագծի քննարկումը սկսվել է ՄԱԿ-ում
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սկսել է Սիրիայի Հալեպ քաղաքի վերաբերյալ բանաձևի նոր նախագծի քննարկումը, որը պատրաստել է նոր Զելանդիան և նախատեսում է բնակավայրից զինյալների դուրսբերում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի նախաձեռնությանը համապատասխան:
Լուրը գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ նշելով, որ Նոր Զելանդիայի ՄԱԿ-ին առնթեր մշտական ներկայացուցիչ Ջերարդ վան Բոհեմենը հայտնել է, որ փաստաթուղթը տարածվել է ԱԽ-ի անդամ 15 երկրների շրջանում, և դրա շուրջ արդեն բանակցություններ են սկսվել:
Դիվանագետի խոսքով՝ քննարկումների առաջին արդյունքները «հուսադրող են»:
«Բայց առայժմ մենք այնքան Էլ լավատեսորեն չենք տրամադված: Պետք է վստահ լինենք, որ բանաձևի ընդունումն իրոք ինչ-որ բան կփոխի»,- ասել է Բոհեմենը:
Նա չի նշել բանաձևի նախագծի շուրջ քվեարկության անցկացման ժամկետը՝ հնարավոր համարելով, որ դա կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ, արդեն այն բանից հետո, երբ Լոզանում Սիրիայի շուրջ բանակցություններ կանցկացվեն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և այլ երկրների մասնակցությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Հալեպի Նոր Գյուղ թաղամասի հրթիռակոծումից հայ կին է վիրավորել. Արևելք
- Հալեպում դպրոցը դարձել է հրթիռակոծության թիրախ, զոհվել են երեխաներ. Արևելք
- Խմելու ջրի մատակարարում՝ Հալեպում. «Արևելք»
- ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Հալեպում ստեղծված իրավիճակի հարցով նիստ է գումարելու
- Հալեպի արևելյան մասը երկու ամսից կարող է ոչնչանալ. դե Միստուրա
- Հռոմի Պապը կոչ է արել պաշտպանել Հալեպի բնակչությանը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին