ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է «Սպառողական նպատակներով վարկերի գնում» ծառայությունը՝ բարելավված պայմաններով
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է «Սպառողական նպատակներով վարկերի գնում» ծառայությունը, որի շնորհիվ հնարավորություն է ընձեռվում ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից արտոնյալ տոկոսադրույքով ստացված միասնական վարկի գումարով մարել այլ բանկում/բանկերում կամ վարկային կազմակերպություններում առկա մեկ կամ միանգամից մի քանի վարկեր:
Բանկի հանրային կապերի ծառայությունից հայտնում են, որ այսուհետ Բանկի հաճախորդները կկարողանան ձևակերպել «Սպառողական նպատակներով վարկերի գնում» ծառայությունը՝ հատուկ իրենց համար մշակված բարելավված պայմաններով:
Օգտվելով նշված ծառայությունից, հաճախորդները`
• կստանան ավելի ցածր տոկոսադրույքով վարկ,
• կմիավորեն մեկ կամ մի քանի կազմակերպություններում սպասարկվող մի քանի վարկերի ամենամսյա վճարումները մի վճարման մեջ,
• կնվազեցնեն իրենց ամսական վարկային բեռը` ի հաշիվ վարկի ժամկետի երկարաձգման,
• կստանան ավելի մեծ գումարի վարկ, քան այլ բանկերում վարկերի հանրագումարը:
ՎՏԲ-Հայաստան Բանկից ստացված վարկի մարումները հնարավոր է շուրջօրյա իրականացնել Tel Cell և Easy Pay ընկերությունների ավելի քան 1500 վճարային տերմինալների, ինչպես նաև Ինտերնետ Բանկինգ համակարգի միջոցով:
«Սպառողական նպատակներով վարկերի գնում» ծառայության մասին ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ՝ այցելելով ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատու` 87-87 հեռախոսահամարով: