Վթարից տուժած 26 քաղաքացիները և զոհված 2 ուղևորների աճյունները ինքնաթիռով կտեղափոխվեն Երևան
Վթարից տուժած 26 քաղաքացիներ այսօր Բեսլանից օդանավով կվերադառնան Հայաստան։
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նույն ինքնաթիռով Երևան կտեղափոխվեն նաև վթարի հետևանքով զոհված ՀՀ երկու քաղաքացիների՝ Արևիկ Հունայանի (այս հաղորդագրությամբ՝ Լունոնյանի) և Յուրի Պողոսյանի աճյունները (վթարի հետևանքով զոհված մյուս երեք ուղևորները ՌԴ քաղաքացիներ են)։
Տեղում աշխատանքները կանոնակարգելու համար այսօր դեպքի վայր են մեկնել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արամ Արսենյանը, ՀՀ առողջապահության նախարարության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ Վարդան Վարդազարյանը և նույն նախարարության արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Գաբրիել Թեփելիկյանը:
Նախարարությունից տեղեկացրել էին՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից կազմակերպվել էր վթարից տուժած քաղաքացիների` ավտոբուսով վերադարձը Հայաստան։ Սակայն ՌԴ իշխանությունների կողմից առաջարկվել է տուժածների տեղափոխումը կազմակերպել ինքնաթիռով։
Օդանավի՝ Երևան ժամանելու վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն։
Հարակից հրապարակումներ`
- Առողջապահությունը վթարի հետևանքով տուժածների մասին նոր տվյալներ է հրապարակել
- Վթարված ավտոբուսը պատկանել է Կարեն Պողոսյանին
- Կազմակերպվել է ՌԴ-ում ավտոբուսի վթարից չտուժած քաղաքացիների վերադարձը Հայաստան
- Նախագահը ցավակցական ուղերձ է հղել Մոսկվայից Երևան ժամանող ավտոբուսի վթարի կապակցությամբ
- Հայտնի են ՌԴ-ում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվածներից երկուսի անունները
- ԱԻՆ-ը հրապարակել է ՌԴ-ում ավտոբուսի վթարից տուժաների անունները
- Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է հինգ մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա