Պեսկով. Բացարձակ աբսուրդ է
«Դա բացարձակ աբսուրդ է»: Պատասխանելով Հայաստանի ներքին գործերին Ռուսաստանի հնարավոր խառնվելու վերաբերյալ լրագրողների հարցին՝ ՀՀ նախագահի նստավայրւմ նման հայատարարությամբ հանդես եկավ ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով, Ռուսաստանը շատ «նրբանակատորեն» է վերաբերվում, երբ խառնվում են իր ներքին գործերին, և երբևիցե չի դիմի նման գործելաոճի, մանավանդ «այնպիսի մտերիմ գործընկերոջ դեպքում, ինչպիսին Հայաստանն է»:
Պատասխանելով Թուրքիային հակահրթիռային համակարգերի մատակարարման վերաբերյալ հարցին, Պեսկովը նշեց, որ թուրաքական կողմի ցանկության դեպքում դա հնարավոր է:
Նրա խոսքով, ԼՂ հարցի վերաբերյալ որևէ փաստաթղթի ընդունում «այսօր նախատեսված չէ»:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան նախարարական համատեղ նիստին հավանություն է տրվել հոկտեմբերի 14-ի օրվա երկրորդ կեսին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդին ներկայացվելիք «Մինչև 2025թ. ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության», Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի եզրափակիչ հայտարարության, «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ» հայտարարության, Հակահրթիռային պաշտպանության վերաբերյալ հայտարարությանը և այլն:
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ընդունում
- Հինգ նախագահ, մեկ վարչապետ. Մեկնարկում է Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը
- Քիչ անց նախագահականում կմեկնարկի Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը
- Երևանում կայացել է ՀԱՊԿ կանոնադրական մարմինների համատեղ նիստը
- Քննարվել են ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացման խնդիրները
- ՀԱՊԿ կանոնադրական մարմինների համատեղ նիստի ընթացքում կստորագրվեն փաստաթղթեր
- Անհրաժեշտ է ամրապնդել ՀԱՊԿ ուժային պոտենցիալը. Բորդյուժան՝ «ArmHiTec-2016»-ում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին