Քոչարյան. Չեմ պատկերացնում, թե ոնց են Սեյրան Օհանյանին ընդդիմադիր տեսնելու. «Առավոտ»
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը խոսելով Վիկտոր Դալլաքյանի հայտարարության և Սեյրան Օհանյանի հետ կուսակցություն ստեղծելու շրջանառվող լուրերի մասին՝ ասել է.
«Օգտագործելով ինչ-որ մարդկանց անձնական ամբիցիաները՝ շեղում են։ Այսինքն՝ շատ դեպքերում մարդիկ դառնում են խաղալիքներ, որոնք ունենում են անհասկանալի ինչ-որ հիվանդ ամբիցիաներ, և իշխանությունը այդ մարդկանց դաշտ գցելով՝ զբաղեցնում են, էլի։ Շոու է, хлеба и зрелищ ապահովում են։ Ես դժվար եմ պատկերացնում, թեև մենք ամեն ինչ տեսել ենք։
Տեսել ենք՝ ոնց են ճանապարհ դնում Կարեն Դեմիրճյանին, հետո դիմավորում, Լևոն Տեր-Պետրոսյանին, հետո դիմավորում, ՕԵԿ-ին ինչ են ասում, հետո ինչ ձայներ է հավաքում ՕԵԿ-ը Գյումրիում և Վանաձորում։ Չնայած մեր հասարակությունը սերիալ շատ է սիրում, բայց, այնուամենայնիվ, անգամ այդ պարագայում չեմ պատկերացնում, թե ոնց ենք մենք Սեյրան Օհանայնին ընդդիմադիր տեսնելու՝ ընտրազանգվածը, ընտրողները, հասարակությունը»,-«Առավոտ»-ի փոխանցմամբ ասել է Քոչարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան