Հինգ նախագահ, մեկ վարչապետ. Մեկնարկում է Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը
Քիչ առաջ ՀՀ նախագահի նստավայր ժամանեցին ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակությունների ղեկավարները՝ Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի Հանրապետության Նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, Տաջիկստանի Հանրապետության Նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիջան Սագինտաևը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Panorama.am-ի թղթակցի փոխանցմամբ, նրանց դիմավորեց ՀՀ նախագահ, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանը:
Երկրների առաջնորդները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի մեկնարկից առաջ լուսանկարվեցին:
Դիմավորման արարողությունից հետո կմեկնարկի ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակությունների ղեկավարների և Կազմակերպության գլխավոր քարտուղարի մասնակցությամբ սեղմ կազմով նիստը, որին կհաջորդի պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով նիստը:
Այն կվարի Կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդում 2015-2016թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից։
Հարակից հրապարակումներ`
- Քիչ անց նախագահականում կմեկնարկի Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը
- Երևանում կայացել է ՀԱՊԿ կանոնադրական մարմինների համատեղ նիստը
- Քննարվել են ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացման խնդիրները
- ՀԱՊԿ կանոնադրական մարմինների համատեղ նիստի ընթացքում կստորագրվեն փաստաթղթեր
- Անհրաժեշտ է ամրապնդել ՀԱՊԿ ուժային պոտենցիալը. Բորդյուժան՝ «ArmHiTec-2016»-ում
- Սերժ Սարգսյանն ընդունել է Նիկոլայ Բորդյուժային
- Մենք ապրում ենք ոչ այնքան հեշտ ժամանակաշրջանում, որը չի ենթարկվում ինչ-որ վերլուծության. Բորդյուժա