
Յուրա Մովսիսյան. «Հանուն հաղթանակի անմնացորդ կնվիրվեմ»
«Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ուղերձ է հղել ամերիկյան թիմի երկրպագուներին` կարևորելով նրանց դերը ֆուտբոլում: Հայ ֆուտբոլիստը նշել է, որ երկրպագուները գնահատում են ֆուտբոլիստների աշխատանքը, աջակցում են, օգնում են անցնել դժվարությունների միջով և դրա համար իրենք պատրաստ են անել հնարավոր ամեն բան` հաղթանակներ տոնելու համար: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Բոլոր երկրպագուները պետք է իմանան. միշտ ինձ կտեսնեն խաղադաշտում` 150 տոկոս նվիրվածությամբ, նույնիսկ այն ժամանակ, երբ գոլ չեմ խփի, հանուն հաղթանակի անմնացորդ կնվիրվեմ: Ակնհայտ է՝ մեր նպատակն է լինել լավագույնը, մենք միշտ կփորձենք դա անել, մենք միշտ կնվիրվենք խաղադաշտում: Ամենակարևոր զգացողությունը, որ մենք ստանում ենք «Ռեալ Սոլթ Լեյքում», դա սերն է: Մարդիկ այստեղ գնահատում են ամենաչնչին բաները, որոնք մենք անում ենք խաղադաշտում, կամ դրա սահմաններից դուրս»,- ասել է Մովսիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին