Ուրիխանյանը չի բացառում միավորումը թե՛ Վիկտոր Դալլաքյանի, թե՛ Գագիկ Ծառուկյանի հետ. «Ժամանակ»
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը առաջիկայում չի բացառում միավորումը թե՛ Վիկտոր Դալլաքյանի, թե՛ Գագիկ Ծառուկյանի հետ։ Ուրիխանյանը նախօրեին հետ կանգնեց պատգամավորական մանդատը վայր դնելու որոշումից՝ չբացառելով առաջիկայում միավորումը «հայաստանյան ներքաղաքական իրադարձություններում շրջադարձային բեկում ու փոփոխություն մտցնելու հնարավորություն ունեցող քաղաքական ուժի հետ»։
Իսկ թե որն է լինելու այդ ուժը, Ուրիխանյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում նշել է, որ դա կլինի հանրության որոշման արդյունք։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան