Beeline-ը կտրամադրի մինչև 30% զեղչ Samsung հեռախոս գնելիս
Beeline-ը հայտարարում է, որ ընկերության գրասենյակներում կարելի է ձեռք բերել Samsung սմարթֆոններ մինչև 30% զեղչով:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, առաջարկը գործում է «Սմարթ 5500» հետվճարային սակագնային փաթեթին 12 ամիս ժամկետով բաժանորդագրվելու դեպքում, այն գործում է ինչպես նոր այնպես էլ գործող բաժանորդների համար: Հնարավոր է ձեռք բերել սմարթֆոնը նաև տարաժամկետ վճարման պայմանով։
«Ընդառաջ գնալով բազմաթիվ բաժանորդների առաջարկներին՝ Beeline-ը տրամադրում է զեղչեր միջին և ներկայացուցչական դասի Samsung սմարթֆոնների համար։ Մեր կողմից տրամադրվող զեղչը, տարաժամկետ պայմանով հեռախոս գնելու հնարավորությունը, ինչպես նաև ճանաչված «Սմարթ 5500» փաթեթին բաժանորդագրությունը՝ շահավետ և գրավիչ առաջարկ է ձեռք բերելու ժամանակակից Samsung սմարթֆոն», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Ընկերության հաղորդմամբ, հաճախորդին տրամադրվում է հատուկ պայմաններ՝ 100 000 դրամից բարձր գնով Samsung սմարթֆոն գնելու դեպքում։ Զեղչը տրամադրվում է 30 000 դրամի չափով։ Սեփական կամքով կամ չվճարման հետևանքով պայմանգիրը խզելու դեպքում՝ բաժանորդը պետք է փոխհատուցի հատուկ գնից տարբերության գումարը։
Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, «My Beeline Armenia», հավելվածի միջոցով, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում: