Գլխավոր պողոտայի այգում կանաչ ծառեր են հատում
Քիչ առաջ Panorama.am-ի թղթակիցը ականատես եղավ, թե ինչպես են Գլխավոր պողոտայի այգում կանաչ ծառեր հատում: Մեր հարցին, թե ինչո՞ւ են ծառերը հատվում, սղոցով կտրող տղան պատասխանեց, որ չոր է, «փտել է», կտրում են:
Հարցին, թե կա՞ թույլտվություն կտրող բանվորները համառորեն չպատասխանեցին:
Նկատենք, որ այս այգու ծառերը մշտապես կանաչ են եղել, և շինարարական աշխատանքների մեկնարկից դրանք հավանաբար չեն ջրվել, տերևները չորացել են: Մեկ տարուց ավելի է ընթանում են մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի՝ Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածի այգու («Մալիբու» սրճարանին հարակից հանգստի գոտի) բարեկարգման աշխատանքներ: Երևանի քաղաքապետարանից Panorama.am-ին ասել էին, որ մինչև 2015 վերջ այգու բարեկարգման աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն ու այգին կհանձնվի բնակիչներին: 2015 թվականն ավարտվեց, քանդման աշխատանքները շարունակվում էին:
Այգու բարեկարգման աշխատանքների մասին ծանուցող տեղեկատվական վահանակի վրա որպես շինարարական աշխատանքների ավարտ նշված է 2016 թ. հունիսի 1-ը: Հունիսի 1-ը եկավ, անցավ, իսկ ընթանում են քանդման աշխատանքներ:
Մեր հարցապնդումներից հետո ծառահատումը դադարեցվեց:
Նշենք, որ այգու բարեկարգման աշխատանքներն իրականացնում է «Տաշիր գրուպ» ընկերությունը: Ըստ ներկայացրած ծրագրի՝ կբարեկարգվի այգու 18846 քմ ընդհանուր մակերեսը, կապահովվի ժամանակակից լուծումներով արտաքին լուսավորություն, կփոխարինվեն ճեմուղիների և աստիճանների սալահատակները:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին