ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը»՝ Գեղարքունիքի մարզում
Բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, 2016թ.-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը մոտ 105մլն. դրամի ներդրում է կատարել: Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական կենտրոնի» հետ գործակցության արդյունքը 192 մարդու երջանկության առիթ է դարձել:
Ընկերության մամուլի ծառայությունից մանրամասնում են, բնակարանաշինության համատեղ ծրագիրը շարունակում է օգնել Հայաստանի տասը մարզում բնակվող, տան կարիք ունեցող ընտանիքներին: Համագործակցող կազմակերպությունների ղեկավարներն ու աշխատակիցները, դարձյալ կամավորականության սկզբունքով, շինարարական աշխատանքների են մասնակցել: Այս անգամ նրանք Գեղարքունիքի մարզի Վարսեր համայնքում պատերի ծեփամածկման աշխատանքներ են կատարել Ստեփանյանների կիսակառույց տանը:
Ստեփանյանների ընտանիքը, որը 17 տարի բնակվել է մետաղական տնակում՝ դոմիկում, բնակարանաշինության ծրագրում այս տարի ընդգրկված՝ Գեղարքունիքի մարզի 3 ընտանիքներից մեկն է:
«Երեք երեխաներիս մանկությունն ու պատանեկությունն անցել ենմետաղական պատերի ներսում, ուր սարսափելի ցուրտ ձմեռներ ենք անցկացրել: Փոքր որդիս՝ Սամվելը, ծնվել է այս դոմիկում: Տասը տարուց ավելի է, որ սկսել ենք տան շինարարությունը: Եթե չլիներ ձեր օգնությունը, մենք երբեք այս տունն ավարտին չէինք հասցնի: Այս ձմեռն այլևս սարսափելի չէ մեզ համար: Բառեր չեմ գտնում՝ հայտնելու երախտագիտությունս»,- ասել է ընտանիքի մայրը՝ Անին:
«Ամենակարևոր արժեքը մարդն է: Մեր բոլոր ծրագրերի գնահատման միավորը մեր համաքաղաքացիների գոհունակությունն է: Եթե այդ ցուցիչը կա, ուրեմն ծրագիրն արդարացված է: Իսկ այդ գոհունակությունը ձևավորվում է բազմաշերտ գործոնների համադրությամբ: Բավական չէ որպես բիզնես հասարակությանը միայն առաջարկել ապրանք: Մենք մատուցում ենք բարձրակարգ ծառայություններ, նորարարական լուծումներ, շուկայում պահպանում ենք առաջատարի մեր դիրքերը՝ զուգահեռաբար աջակցում ենք խնդիրները հաղթահարելու հարցում: Դա անհատի, հասարակության և երկրի նկատմամբ դրսևորվող պատասխանատու մոտեցում է: Տարիների իրենց երազանքին հասած բոլոր ընտանիքները ձեռք են բերել ոչ միայն նյութական արժեք՝ բնակարան, այլև ապագան հավատով ապրելու վստահություն, միմյանց խնդիրներին արձագանքելու, դրանք լուծելու պատրաստակամություն և այլն: Հաճելի է արձանագրել, որ մեր կազմակերպության՝ տարիների ռազմավարությունն այսօր սկսում է որպես արժեհամակարգ ձևավորվել նաև այլ ընկերություններում և միջավայրում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Անհնար է թվերի վերածել և ցույց տալ այն երջանկությունը, որն առիթ ենք ունենում տեսնելու մեր ընտանիքներում: Բոլորի պատմությունները տարբեր են՝ տուն չունենալու հոգսը նույնն է: Նոր կառուցված տները տարբեր են՝ երջանկությունը նույնն է: Վստահաբար կարող եմ ասել, որ միայն տներ չէ, որ նորոգում ենք, այլ՝ ճակատագրեր»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Կազմակերպությունների ղեկավարները այցելել են նաև նույն մարզի Զոլաքար համայնք՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված 19-ամյա Դավիթ Հայրապետյանի ընտանիքին, ում տունը վերանորոգվել է ծրագրի շրջանակներում:
Հինգ տարվա ընթացքում, բնակարանաշինության ծրագրի համար՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը 333 մլն. դրամից ավելի ներդրում է կատարել, ինչի արդյունքում 134 ընտանիքի՝ 672 մարդու կյանք բարելավվել է: 2016թ.-ին 41 ընտանիքի համար լուծվել է բնակարանի խնդիրը. 20 ընտանիք վերանորոգել է բնակարանը, 21 ընտանիք՝ ավարտում է կիսակառույց տան շինարարությունը:
Հարակից հրապարակումներ`
- ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» տուն են կառուցել Գորիսում
- Մեկնարկել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Ֆուլեր Տնաշինական կենտրոնի բնակարանաշինության 2016թ. ծրագիրը
- Բնակարանամուտ Կաքավաձոր գյուղում՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համագործակցության շնորհիվ
- ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը»-ի օգնությամբ բնակարանամուտ են տոնել նաև Լոռու մարզում
- ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը»՝ Այգեպարում
- Բնակարանամուտ սահմանամերձ Մովսես գյուղում՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոն»-ի աջակցությամբ
- Տնաշինություն՝ կրակոցների տակ. ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» տուն են կառուցում
- ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» տուն են կառուցում Դարբաս գյուղում
- ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» կրկին տուն են կառուցում
- ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համագործակցությունը նոր թափ է ստացել
- ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համագործակցությունը շարունակվում է
- ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համագործակցության շնորհիվ 3 ընտանիքի բնակարան է վերակառուցվել
- ՎիվաՍել-ն ու «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» շարունակում են բնակարանաշինության ծրագիրը
- «ՖՈՒԼԵՐ ՏՆԱՇԻՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ» ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ԿԱՌՈՒՑԵԼ 37 ՏՈՒՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան