Նալբանդյան. Այս քայլով Ֆրանսիան կրկին անգամ վերահաստատում է իր արժեքավոր դերակատարումը
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարություն է տարածել Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման վերաբերյալ:
«Ողջունում ենք Ֆրանսիայի Սենատի կողմից, դեռ ամռանը Ազգային ժողովում հաստատված օրինագծում՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող դրույթի հաստատումը:
Այս քայլով Ֆրանսիան կրկին անգամ վերահաստատում է իր արժեքավոր դերակատարումը անցյալում իրականացված ցեղասպանությունների դատապարտման և ժխտողականության դեմ պայքարի, ինչպես նաև՝ մարդկության դեմ հնարավոր նոր ոճիրների կանխարգելման գործում»,-ասված է հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Փարիզի քաղաքապետ. Հայոց ցեղասպանությունը ճանաչածների բանակը պետք է համալրվի
- Նալբանդյան. Հուսով ենք, որ Ֆրանսիայի Սենատը ևս կհաստատի այս նախագիծը