Շատ թանկ կնստի սփյուռքի վրա սիրիահայ համայնքի կորուստը. Ա.Նավասարդյան
«Հալեպում վճռվում է Սիրիայի հետագա ճակատագիրը: Հալեպահայության վիճակն օրհասական է: Այնտեղից եկած մարդիկ ասում են, որ Հալեպում 4-5000 հայ է մնացել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի հայ-ռուսական սլավոնական համալսարանի քաղաքական և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Արման Նավասարդյանը:
Ըստ նրա, Հայաստանը հայտարարությունը, որ պատրաստ է բոլորին ընդունել, մի փոքր ուշ արված հայտարարություն է:
«Այսօր համայնքն էլ երկընտրանքի մեջ է՝ մի մասն ուզում է գալ, մի մասը՝ ոչ: Տեսենք՝ ինչպես կզարգանան դեպքերը, ինչպիսին կլինի այդ ֆոնի վրա հայկական համայնքի վիճակը: Բայց կորցնել սիրիահայությունը, այդ համայնքը, շատ թանկ կնստի մեր սփյուռքի վրա»,- ասաց Ա.Նավասարդյանը:
Հայաստանի հայ-ռուսական սլավոնական համալսարանի քաղաքական և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչի կարծիքով, այսօր սառը պատերազմը մտել է թեժ փուլ, շրջան: Միջազգային հարաբերություններում Կարիբյան ճգնաժամից հետո սիրիական ճգնաժամը համարում է ամենասուր պահերից մեկը: Միաժամանակ նա նշեց, որ Սիրիայի նախագահ Ասադի հայտարարությունը, թե պատերազմի հոտ է գալիս, չափազանցություն է: Ա. Նավասարդյանի կարծիքով, ԱՄՆ նախագահ Բ. Օբաման, ով ցանկանում է հեռանալ որպես Նոբելյան մրցանակի դափնեկիր, չի գնա բախման, որովհետև հակառակ դեպքում ՌԴ-ն անպայման կպատասխանի:
«Թե ինչպես կզարգանան ռուս-ամերիկյան հարաբերությունները շատ բան կախված է նրանից, թե ինչպես կընթանան ընտրությունները»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայում գրեթե վեց տարի պատերազմ է` սփյուռքի նախարարությունը ոչ մի ներկայացուցիչ չունի այնտեղ. Հացպանյան
- Հալեպի Նոր Գյուղ թաղամասի հրթիռակոծումից հայ կին է վիրավորել. Արևելք
- Տունը քնած ես, մեկ էլ կտեսնես՝ փլատակների տակ ես. Հալեպահայ կնոջ սարսափը
- ՀԿ ասուլիս սիրիահայերի հարցով՝ պետքարոզի ոճով
- 21 հալեպահայ է ժամանելու Հայաստան
- Հալեպում դպրոցը դարձել է հրթիռակոծության թիրախ, զոհվել են երեխաներ. Արևելք
- Հալեպահայ ուսուցիչը ցանկանում է Հայաստան գալ, բայց հնարավորություն չունի
- Հալեպահայերը ոչ բրնձի կարիք ունեն, ոչ հացի, ոչ հագնելիքի, այլ՝ կյանքի ապահովության. Հրապարակախոս
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին