Բեյլը կարժենա 500 մլն եվրո
Մադրիդյան «Ռեալի» կիսապաշտպան Գարետ Բեյլն ակումբի հետ նոր պայմանագրի ստորագրման նախաշեմին է։ Այդ փաստաթղթում կնշվի նաև այն գումարի չափը, որի վճարման դեպքում ուելսցի ֆուտբոլիստը կարող է հեռանալ «Արքայական ակումբից»։
Նոր պայմանագրի ստորագրմամբ Բեյլը փաստացի կապահովի իր ներկայությունը Մադրիդում մինչև 2022 թ.։ Այս մասին հայտնում է isport.ua-ն։
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի աշխատավարձը կաճի մի քանի միլիոն եվրոյով, միևնույն ժամանակ համաձայնագրում կներառվի մի կետ, ըստ որի նա կարող է թիմից հեռանալ 500 մլն եվրոյի փոխհատուցման դեպքում։
Ուելսցին «Տոտենհեմից» «Ռեալ» է տեղափոխվել 2013 թ. և դարձել թիմի առաջատարներից մեկը՝ երկու անգամ հաղթելով Չեմպիոնների լիգայում, նվաճելով Իսպանիայի գավաթն ու հաղթելով աշխարհի ակումբային առաջնությունում։
Ընթացիկ մրցաշրջանում Գարետը մասնակցել է 6 հանդիպման, խփել 3 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում