Լավրով. Հայաստանն ապահովում էր գերազանց նախագահություն ՀԱՊԿ-ում
«Ամենագերազանց ձևակերպումներով»: ՀՀ նախագահի նստավայրում այսպես արձագանքեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը լրագրողների հարցին, թե ինչպես կգնահատեք ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը:
«Հայաստանն ապահովում էր գերազանց նախագահություն ՀԱՊԿ-ում: Այստեղ ընթացող գագաթաժողովը, որը մոտակա ժամերին կավարտվի, շատ հագեցած է հստակ որոշումների առումով»,-նշեց ԱԳ նախարարը:
ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը մասնավորապես ընդգծեց մինչև 2025 թ. ՀԱՊԿ ռազմավարության հայեցակարգի ընդունումը, որն այսօր կարժանանա կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հավանությանը:
«Այն իր մեջ ներառում է մեր գործընկերության հիմնական ուղղությունները՝ հավաքական անվտանգության ապահովման համատեքստում»,-եզրափակեց ՌԴ ԱԳ նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- «Բարի գալուստ Երևան». Սերժ Սարգսյանը՝ նստաշրջանի մասնակիցներին
- Պեսկով. Բացարձակ աբսուրդ է
- Սերժ Սարգսյան. Նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ընդունում
- Քիչ անց նախագահականում կմեկնարկի Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը
- Երևանում կայացել է ՀԱՊԿ կանոնադրական մարմինների համատեղ նիստը
- Քննարվել են ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացման խնդիրները
- ՀԱՊԿ կանոնադրական մարմինների համատեղ նիստի ընթացքում կստորագրվեն փաստաթղթեր
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան