Նիստի ընթացքում հաստատվել է ԼՂ հակամատության խաղաղ ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներն իրենց աջակցությունն են հայտնել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների արդյունքում ձեռք բերված հակամարտության կարգավորմանն ուղղված պայամանվորվածություններին: Այս մասին այսօր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ամբողջ խորհրդի նիստի ավարտին ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Այդ պայմանավորվածություններն ուղղված են հակամարտության գոտում լարվածություն թույլ չտալուն, իրավիճակի կայունացմանը և հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շարունակականության համար պայմաններ ստեղծելուն: Նիստի ընթացքում հաստատվել է ԼՂ հակամատության բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը»,-ասաց ՀՀ նախագահը:
Երկրի ղեկավարի խոսքով՝ կառույցի անդամ երկրների ղեկավարներն իրենց աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հակամարտության կարգավորման գործին, որը պետք է հիմնված լինի «ՄԱԿ կանոնադրության Հելսինկյան եզրափակիչ ակտի», մասնավորապես՝ ուժի և սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման իրավունքի և իրավահավասարության վրա:
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի լուծումը հետաձգվեց
- «Բարի գալուստ Երևան». Սերժ Սարգսյանը՝ նստաշրջանի մասնակիցներին
- Սերժ Սարգսյան. Նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ընդունում
- Հինգ նախագահ, մեկ վարչապետ. Մեկնարկում է Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը
- Քիչ անց նախագահականում կմեկնարկի Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը
- Երևանում կայացել է ՀԱՊԿ կանոնադրական մարմինների համատեղ նիստը
- Քննարվել են ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացման խնդիրները
- ՀԱՊԿ կանոնադրական մարմինների համատեղ նիստի ընթացքում կստորագրվեն փաստաթղթեր
- Երևանում կկայանա ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան