2016թ-ի առաջին կիսամյակում Հայաստանում ռուսական ներդրումները հասել են 4,5 մլրդ դոլարի.Մաքսիմ Սոկոլով
Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի տնտեսության մեջ հիմնական ներդրողը և 2016 թվականի առաջին կիսամյակի տվյալներով՝ Հայաստանում ռուսական ներդրումներն արդեն հասել են 4,5 մլրդ դոլարի: Այս մասին այսօր Երևանում անցկացված Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովում ասաց ՌԴ տրանսպորտի և կապի նախարար Մաքսիմ Սոկոլովը:
Նրա խոսքերով՝ Հայաստանում գործում են 1250 ձեռնարկություններ կամ ռուսական կապիտալով դուստր կազմակերպություններ:
«Եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովը հատուկ նշանակություն ունի Ռուսաստանի և Հայաստանի համար: Որպես ՌԴ տրասպորտի նախարար հատուկ ուզում եմ նշել, որ Եվրասիական ֆորմատը լրացուցիչ հնարավորություններ է տալիս հայաստանյան ընկերություններին, որոնք կարող են օգտագործել թե՛ ավտոտրանսպորտային, թե՛ երկաթուղային ճանապարհները ԵԱՏՄ երկրներում աշխատելու համար»,- ասաց Մաքսիմ Սոկոլովը:
Ըստ նրա՝ տարվում են աշխատանքներ Ռուսաստանը Հայաստանին կապող միակ ցամաքային ճանապարհով՝ Վերին Լարսով, բեռնափոխադրումները հեշտացված կարգով իրականացնելու ուղղությամբ: Նրա խոսքերով՝ նախորդ տարի առաջին անգամ այնտեղ սկսել է գործել առանձին ճանապարհագիծ՝ Եվրասիական միության երկրների ավտոմեքենաների համար:
Մաքսիմ Սոկոլովը նաև հայտնեց, որ ակտիվ համագործակցում են միասնական տրանսպորտային քաղաքականության ուղղությամբ: Նշեց նաև, որ Հայաստանի և Ռուսաստանի քաղավիացիաների միջև արդեն բաց երկնքի քաղաքականություն է գործում:
Նրա խոսքերով՝ համակարգված աշխատանք է տարվում նաև երկաթուղային փոխադրումների արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
«Վստահ եմ, որ մեր միասնական ջանքերը թույլ կտան լուծել ցանկացած հարց, որը կծառանա մեր առջև»,- ասաց ՌԴ տրանսպորտի նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Դեկտեմբերին հնարավոր է ստորագրվի ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքը. Տիգրան Սարգսյան
- Իմ ազգի ամենատարբերվող գիծը հյուրասիրությունն է. ՀՀ վարչապետը՝ հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան