Մեսսին գլխավորել է մինչև 30 տարեկան ամենահարուստ մարզիկների ցուցակը
«Forbes»-ը հրապարակել է մինչև 30 տարեկան ամենահարուստ մարզիկների ցուցակը։ Այն գլխավորում է «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին։ 29-ամյա արգենտինացին տարեկան 73,7 մլն եվրո է վաստակում։ Այս մասին հայտնում է sport-express.ru-ն։
Երկրորդը բասկետբոլիստ Քևին Դյուրանտն է՝ 50,8 մլն եվրոյով։ Լավագույն եռյակը եզրափակում է թենիսիստ Նովակ Ջոկովիչը՝ 50,5 մլն եվրոյով։
Լավագույն տասնյակում ընդգրկված են նաև ամերիկյան ֆուտբոլի 2 խաղացող, 2 գոլֆիստ, «Ֆորմուլա-1»-ի արշավորդ Սեբաստիան Ֆետտելը, ֆուտբոլիստներ Նեյմարն ու Գարետ Բեյլը։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում