Մեսսին խնդրել է հավաքական չհրավիրել Իկարդիին
Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին խոսել է թիմի գլխավոր մարզիչ Էդգարդո Բաուսայի հետ, որպեսզի վերջինս հավաքական չհրավիրի «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիին։
«Բարսելոնի» ֆուտբոլիստն աջակցում է իր հայրենակից Մաքսի Լոպեսին, ով բախվել է Մաուրո Իկարդիի հետ։ Իկարդին ժամանակին Մաքսի Լոպեսից խլել է նրա կնոջը՝ Վանդա Նարային։ Այս մասին հայտնում է isport.ua-ն։
Լեոն մինչ օրս սերտ շփումներ ունի «Տորինոյի» հարձակվողի հետ, ուստի Բաուսային խնդրել է Իկարդիին չհրավիրել ազգային թիմ։
Մեսսիի կարծիքով՝ բարոյական բացասական հեղինակությամբ խաղացողը ոչ մի օգուտ չի տա արգենտինական ընտրանուն։
Հարկ է նշել, որ ներկա պահին Իկարդին հիանալի մարզավիճակում է։ «Ինտերի» կազմում անցկացրած 7 խաղում Իկարդին խփել է 6 գոլ և կատարել 2 արդյունավետ փոխանցում։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում