«Նարեկացուց մինչև Բախ» խորագրով հուշ-երեկո՝ նվիրված նկարիչ Հենրի Գարուկյանը հիշատակին
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հոկտեմբերի 20-ին կայանալու է «Նարեկացուց մինչև Բախ» խորագրով հուշ-երեկո՝ նվիրված նկարիչ Հենրի Գարուկյանը հիշատակին: Մեկ երեկոյի ընթացքում ներկայացվելու են հատվածներ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»-ից, հնչելու է Յ.Ս. Բախի ջութակի սոնատներից, պարտիտներից հատվածներ: Նարեկացի կարդալու է Մակիչ Մարգարյանը, ջութակահարուհին է Մանան Գարուկյանը:
Panorama.am-ի հետ զրույցում Մանան Գարուկյանն ասաց, որ դեռևս հինգ տարի առաջ էր իր հայրը՝ Հենրի Գարուկյանը, մտահղացել նման նախագիծ իրականացնել, իսկ իրեն տեսնում էր որպես մենակատար ջութակահարուհի և նախագծի ղեկավար:
«Որոշվեց՝ «Նարեկացուց մինչև Բախ» հիմնավորված կոնցեպցիայով նախագիծը կյանքի կոչել: Սակայն հայրս վատառողջ էր, զբաղված էի նրա խնամքով և ժամանակ չէր մնում իրականացնելու այս ծրագիրը: Հայրս մահացավ այս տարվա մայիսի 1-ին: Ես նրա ամբողջ մտքերը հավաքելով, ժողովելով (ծրագրի մեծ մասն արդեն հանձնված էր թղթին), սկսեցի կենդանացնել»,- մանրամասնեց ջութակահարուհին:
Ինչո՞ւ Նարեկացի և Բախ:
«Ընտրել ենք համաշխարհային երկու մեծության և մշակութային երկխոսության մեջ ենք դնում՝ մեկը խոսքով, մյուսը երաժշտությամբ: Ամբողջ գաղափարն այն է, որ երկու այդ կարգի մեծությունները, ապրելով տարբեր դարաշրջաններում, տարբեր երկրներում, ունենալով ինչ-որ տեղ նաև տարբեր եկեղեցիներ, միևնույն խոսքն են ասում առ Աստված: Այսինքն մենք 10-րդ դարում Նարեկացու ու 18-րդ դարում Բախի մենախոսություններն առ Աստված կամրջել ենք և շատ հիմնավորված: Գրվել է լուրջ կոնցեպցիա մշակութաբան Ռուբեն Անգալադյանի կողմից»,- ասաց Մանան Գարուկյանը:
Հուշ-երեկոյի մուտքն ազատ է:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան