Պիկե. «Ուզում եմ դառնալ «Բարսելոնի» նախագահը, մարզչի դերում ինձ չեմ տեսնում»
«Բարսելոնի» պաշտպան Ժերար Պիկեն նշել է, որ կարիերայի ավարտից հետո չի պատրաստվում մարզիչ դառնալ։ 29-ամյա իսպանացին կարծիք է հայտնել, որ կարող է ակումբին օգտակար լինել նրա նախագահի պաշտոնում։
«Կարիերայի ավարտից հետո կուզեի դառնալ «Բարսելոնի» նախագահը,- Պիկեի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Ես ինձ մարզչի դերում չեմ տեսնում, իսկ ահա ակումբի ղեկավարի պաշտոնում շատ ավելի օգտակար կլինեմ սիրելի թիմին»։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում