
Հայտնի են ՌԴ-ում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվածներից երկուսի անունները
Հոկտեմբերի 14-ին ՌԴ տարածքում` Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհին ավտոբուսի և բեռնատար մեքենայի բախման հետևանքով զոհվել է 5 մարդ: ՀՀ ԱԻ նախարարությունը ճշտել է նրանցից երկուսի անունը` 1970թ. ծնված Արևիկ Հունանյան և 1954 թ. ծնված Յուրա Պողոսյան:
«ՀՀ ԱԻ նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին:
Միաժամանակ` տեղեկացնում ենք, որ վթարված ավտոբուսի 15 ուղևոր ժամանակավորապես տեղափոխվել են Բեսլան քաղաքի մշակույթի կենտրոն»,-ասվածէ ԱԻՆ հաղորդագրության մեջ:
ԱԻՆ-ը ներկայացրել է նրանց նախնական ցուցակը:
Հարակից հրապարակումներ`
- ԱԻՆ-ը հրապարակել է ՌԴ-ում ավտոբուսի վթարից տուժաների անունները
- Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է հինգ մարդ