Մահացել է նկարչուհի Սևան Նագաշյանը
48 տարեկանում Երևանում մահացել է բեյրութահայ նկարչուհի, անիմատոր Սևան Նագաշյանը: «Արևելք»-ը գրում է, որ նա հիվանդ է եղել:
Սևանը սերում էր Հովնաթանների տոհմից: Նա ուսանել է Երևանի թատերական ինստիտուտում: Արվեստագետն ակտիվ ստեղծագործում էր, ունեցել է ցուցահանդեսներ Կանադայում, Անգլիայում, Հոլանդիայում, Գերմանիայում: Նկարները գտնվում են տարբեր երկրների մասնավոր ու պետական հավաքածուներում:
Սլավոնական համալսարանի կայքին տված հարցազրուցում նա ասել է. «Հայրս ապրել է Եթովպիայում, ուր շատ ժամանակ է անցկացրել բնության մեջ, Շալա կոչվող լճում ունեցել է լավ հուշեր, որի հմայքով տարված ուզել է ինձ անվանել Շալա, բայց մայրս ուզել է, որ հայկական անուն ունենամ, նամանավանդ որ Սևանն էլ է գեղեցիկ լիճ, այնպես որ ես երկու անուն ունեմ՝ Սևան, Շալա»:
Նկարչուհու ֆեյսբուքյան էջում նրա ընկերները գրառումներ են անում՝ հայտնելով իրենց ցավն ու ափսոսանքը, որ արդեն իրենց հետ չէ ազնիվ մարդ ու արվեստագետ Սևան Նագգաշյանը:
«Սևանն իմ կյանքում հանդիպած ամենաազնիվ մարդկանցից է, ամենանուրբ հոգով արվեստագետներից մեկը, նա ինձ համար երբեք չի դադարի լինել, Sevanը միշտ կապույտ-մանուշակագույն երեկոյի մեջ կմնա՝ գինու բաժակով, խորիմաստ ժպտալիս...
Մնաս բարով, սիրելի ընկեր, թող բոլորն իմանան՝ ինչքան լուսավոր մի մարդ գնաց միանալու հավերժին...»,- գրել է նկարչուհի Մարիամ Մուղդուսյանը:
Կինոգետ Րաֆֆի Մովսիսյանի գրառումը. «Sevan Naghashս իհարկե էս աշխարհը քո տեղը չէր...բայց չարժեր քո տեսակին մեզ ընտելացնել ու.... Սևանս...չգիտեմ...»:
Օգտատերերից Victorya Victory-ին (Նարեկացի Արվեստի միություն) գրել է . «Աշխարհիս վրա ինչքան բարություն , անկեղծություն , ազվություն , մաքրություն կա Sevan Naghash-ի մեջ էր
քնքուշ , լուսավոր, պոզիտիվ տաղանդավոր արվեստագետ… մանկական բարի ժպիտդ միշտ անպակաս, բայց հոգումդ երևի անհանգստություն և թախիծ ...
աշխարհը չդիմացավ քո արդար ՄԱՐԴ տեսակին
քո աշխատանքներն են նույնիսկ քո բարի հոգու մասին խոսում…
հանգչիր խախաղությամբ ջինջ կապույտ երկնքում (կապուո՜ւույտ , քո սիրած գույնը …)
էնքան քիչ են քո նման մարդիկ Սևան ուր գնացիր էսքան շուտ..
չեմ հավատում»:
Լուսանկարները՝ Սևան Նագաշյանի ֆեյսբուքյան էջից:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում