Քրիշտիանուն ստացավ «Չեմպիոնների լիգա-2016»-ի լավագույն խաղացողի» մրցանակը
Քրիշտիանուն ստացավ «Չեմպիոնների լիգա-2016»-ի լավագույն խաղացողի» մրցանակը։ 31-ամյա հարձակվողը «Ռեալի» համար հաղթական Չեմպիոնների լիգայի գլխավոր ռմբարկուն է և կարողացել է աչքի ընկնել «Ատլետիկոյի» հետ եզրափակչում՝ իրացնելով վճռորոշ 11 մետրանոց հարվածը։
«Գիտեի, որ մադրիդյան «Ռեալն» աշխարհի ուժեղագույն ակումբն է, սակայն չէի սպասում, որ կարող եմ գերազանցել այնպիսի ֆուտբոլիստների ռեկորդները, ինչպիսիք են Դի Ստեֆանոն ու Ռաուլը։
Իմ մոտիվացիան աշխարհի լավագույն թիմում պատմության արարման շարունակումն է»,- Ռոնալդուի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում