ՖԻՖԱ-ի խորհուրդը հակվում է աշխարհի առաջնությունների մասնակիցների քանակի ավելացման մտքին
ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն խոստովանել է, որ հունվարին ակնկալում է որոշում աշխարհի առաջնությունների մասնակիցների քանակի ավելացման վերաբերյալ։ Այս տարվա փետրվարին Ինֆանտինոն ընտրվել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում։ Նրա նախընտրական քարոզարշավի կետերից մեկը հենց աշխարհի առաջնությունների մասնակիցների քանակն ավելացնելու գաղափարն էր։ Սկզբում ֆուտբոլային պաշտոնյան նշում էր, որ նրանց թիվը պետք է 32-ից հասնի 40-ի, իսկ վերջերս Կոլումբիայում էլ խոսեց 48 թիմի մասին։ Առաջնությունը կմեկնարկի 32 թիմի միջև նախնական մրցաշարով։ Այդ փուլի 16 հաղթողները կմիանան այն 16 թիմին, որոնք պայքարը կսկսեն հիմնական մրցաշարում։
Ինչպես տեղեկացնում է football.ua-ն, Ինֆանտինոն հայտարարել է, որ ՖԻՖԱ-ի խորհուրդը դրական է տրամադրված ու հունվարին կարող է համապատասխան որոշում կայացնել։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում