«Արարատը» խզեց պայմանագրերը 4 լեգեոներների հետ
«Արարատ» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը 4 ֆուտբոլիստների հետ: Թիմի կազմում այլևս հանդես չեն գա կոտդիվուարցի հենակետային կիսապաշտպան Իսմայիլ Բրուն, հարավաֆրիկացի եզրային կիսապաշտպան Հեփի Սիմելելան, նիգերիացի հարձակվող Փոլ Ասուն և կոտդիվուարցի հարձակվող Բրունո Կոնեն: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Իսմայիլ Բրուն ընթացիկ առաջնությունում «Արարատի» կազմում 6 հանդիպման է մասնակցել, Հեփի Սիմելելան` 5, Փոլ Ասուն` 1, իսկ Բրունո Կոնեն հանդես է եկել միայն երկրորդ թիմում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում