Սիրիայում գրեթե վեց տարի պատերազմ է` սփյուռքի նախարարությունը ոչ մի ներկայացուցիչ չունի այնտեղ. Հացպանյան
«Եթե սփյուռքի նախարարությունը տեղում լիներ, մենք ինչ գործ ունեինք այստեղ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նորաստեղծ «Հալեպահայե՛ր, մեզ բացակա չդնե՛ք» քաղաքացիական նախաձեռնության անդամ, տրածաշրջանային հարցերով փորձագետ - վերլուծաբան Սարգիս Հացպանյանը:
Նրա խոսքով՝ Սիրիայում գրեթե վեց տարի պատերազմ է, սփյուռքի նախարարությունը Լաթաքիայում, Դամասկոսում, Հալեպում ոչ մի ներկայացուցիչ չունի:
«Սփյուռքի նախարարի երկու տեղակալները թող գնան Հալեպում ապրեն ու տեսնեն՝ ինչ վիճակ է այնտեղ, արդյոք մարդիկ կցանկանան մնալ այնտեղ: Եթե տեղում լիներ նախարարությունը, քաղաքացիական, հասարակական կազմակերպություններ պետք չէին լինի: Այսօր հալեպահայերն ասում են՝ եթե իմանանք մեզ դիմավորող կա, մենք կգնանք: Ինչ է՝ ռումբը պետք է նախընտրեն հայրենիքից»,- ասաց Ս.Հացպանյանը՝ ընդգծելով, որ համակարգման խնդիր կա:
Վերջին օրերին ստեղծվել էր «Հալեպահայե՛ր, մեզ բացակա չդնե՛ք» ֆեյսբուքյան էջը:
«Ֆեյսբուքյան էջի ծնունդը ինքնաբուխ եղավ: Չէի մտածում, որ այսքան մեծ արձագանք է ունենալու: Մենք բացեցինք, որպեսզի այն լինի միջնորդ՝ նրանց միջև, ովքեր պատրաստ են օգնություն ցուցաբերել հալեպահայերին և ովքեր օգնության կարիք ունեն: 5-6 օր է գործում է, արդեն 150-200 առաջարկություն է եկել հայաստանցիներից. մեկն առաջարկում է իր տունը, իր տան մեկ սենյակը, մյուսն առաջարկում է հագուստ, կոշիկ, ռուսերենի, արևելահայության ուսուցում»,- ասաց նախաձեռնության անդամ գրող, հրապարակախոս Նուշիկ Միքայելյանը:
Նա տեղեկացրեց, որ «Հալեպահայե՛ր, մեզ բացակա չդնե՛ք» քաղաքացիական նախաձեռնությունը հոկտեմբերի 15-ին ԳԱԱ Պատմության Ինստիտուտի նիստերի դահլիճում կազմակերպում է տեղեկատվական-խորհրդակցական հավաքույթ, լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանիորեն քննարկելու՝ հալեպահայության մշտական բնակության նպատակով ՀՀ տեղափոխման խնդիրներն ու գնահատելու՝ այդ առթիվ մինչօրս կատարված տարատեսակ աշխատանքները։
Հարակից հրապարակումներ`
- Հալեպի Նոր Գյուղ թաղամասի հրթիռակոծումից հայ կին է վիրավորել. Արևելք
- Սիրիայում ավելի քան 15 հազար մարդ համարվում է առևանգված և անհետ կորած
- Տունը քնած ես, մեկ էլ կտեսնես՝ փլատակների տակ ես. Հալեպահայ կնոջ սարսափը
- ՀԿ ասուլիս սիրիահայերի հարցով՝ պետքարոզի ոճով
- 21 հալեպահայ է ժամանելու Հայաստան
- Հալեպահայ ուսուցիչը ցանկանում է Հայաստան գալ, բայց հնարավորություն չունի
- Հալեպահայերը ոչ բրնձի կարիք ունեն, ոչ հացի, ոչ հագնելիքի, այլ՝ կյանքի ապահովության. Հրապարակախոս
- Այս օրերին ընդամենը 4 սիրիահայ ընտանիք է եկել Հայաստան
- Իրավապաշտպանը հալեպահայերի հարցով ԱԳՆ-ին և Սփյուռքի նախարարությանը մեղադրում է անգործության մեջ
- Անելանելի վիճակում գտնվող 600 հալեպահայ ցանկանում է Հայաստան վերադառնալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան