ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության անդամը պոկել է ԵԽ-ում ցուցադրված Մուհամմադ մարգարեի ծաղրանկարը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի խորհրդարանի պատվիրակության անդամը վանդալիզմի է ենթարկել Եվրոպայի խորհրդում բացված ցուցահանդեսի մաս կազմող արվեստի գործը: Ցուցահանդեսը, որը տեղատրված էր ԵԽԽՎ նիստերի դահլիճի հարևանությամբ, նվիրված էր խոսքի ազատությանը։
Գրում են՝ թե այն, որ վանդալիստը եղել է թուրք, նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանի Արդարություն և զարգացում կուսակցության պատգամավորի օգնականը, հայտնել են ԵԽ-ի աղբյուրները։
Մուհամմադ մարգարեի ծաղրանկարը, որը կազմում էր մալթացի նկարիչ Նորբերտ Ֆրանսիս Ատարդի՝ տարբեր նկարներից ստեղծված մի ամբողջական աշխատանքի մի մաս, ի սկզբանե տպագրվել էր 2005թ․-ին դանիական մի ամսագրում։ Ծաղրանկարում Մուհամմադ մարգարեն պատկերված էր ռումբ գլխով։
Թուրքիայի պատվիրակության անդամը գրիչով պոկել է նկարն ու իր արարքով ցույց տվել, որ դեմ է խոսքի ազատությանը։
Ինչպես հայտնել են ԵԽ-ի աղբյուրները, միջադեպից հետո ԵԽԽՎ նախագահը խոսել է Թուրքիայի պատվիրակության ղեկավարի հետ, ով ներողություն է խնդրել։
Վնասված նկարը վերականգնելու համար ԵԽ-ն որոշել է մալթացի նկարչին հրավիրել Ստրասբուրգ։
Նշենք, որ միջադեպին անդրադարձել են ֆրանսիական բազմաթիվ առաջատար կայքերը։