Հայաստանը դրախտավայր է, եկեք, միացեք մեզ. Հրապարակախոսը՝ հալեպահայերին
Գրող, «Հալեպահայե՛ր, մեզ բացակա չդնե՛ք» նախաձեռնության անդամ Նուշիկ Միքայելյանը Հալեպից է, տեղափոխվել է ԱՄՆ և 90-ականներին վերջնականապես հաստատվել Հայաստանում: Հալեպում ունի հարազատներ, շփում ունի հալեպահայերի հետ ու հաստատում է.
«Հալեպում կա մի զանգված, որը ոչ մի գնով Հալեպից դուրս գալ չի ուզում: Չեն ուզում և ունեն իրենց պատճառները»:
Այսօր հալեպահայերին վերաբերող քննարկման ժամանակ տիկին Նուշիկն ասաց, թե նկատել է՝ Հայաստանից դուրս սփյուռքահայերը հայաստանյան կյանքով չեն ապրում, նրանց կարծես չի հետաքրքրում դա, ունեն իրենց կյանքը: Մինչդեռ, նրա կարծիքով, տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում դրսում ապրող հայերը պետք է իմանան, թե ինչ է կատարվում Հայաստանում, «ապրեն Հայաստանի կյանքով»:
«Ես չգիտեմ, թե ինչու, տարիներով սփյուռքահայերը այդպես են պատկերացրել, որ եթե իրենք այստեղ չեն ապրում, հայրենիքը պետք է մնա որպես վերացական գաղափար: Եվ սփյուռքահայերը հայաստանցիների հետ պիտի կարողանան մեր պետության բարօրության համար իրենց ջանքերը հավասար ներդնել՝ ով կարող է գալ, գալով, ով չի կարող, մնալով», -նշեց Նուշիկ Միքայելյանը:
Նրա խոսքով, շատերն են զարմացել, երբ իմացել են, որ ինքն ԱՄՆ-ից եկել, հաստատվել է Հայաստանում ու այդ մասին հարցերը նա «ահավոր» է համարում: «Հայաստան գալիս ենք, որովհետև մերն է», -նկատեց նա:
Հրապարակախոսը նաև Հայաստան գալու և հաստատվելու կոչ արեց սիրիահայերին. «Եթե Հայաստանը չլիներ որևէ սփյուռքահայի կյանքը քանի՞ կոպեկի գին ուներ: Եկեք փայփայենք Հայաստանը: Միգուցե մեր պետությունը շատ թերություններ ունի, բայց պետք է հասկանանք, որ այդ թերությունները միայն ներսում ապրողը չպիտի լուծել, այլ պիտի գաք, պիտի միանաք մեզ, որպեսզի կարողանանք միասին լուծենք մեր պետության առջև ծառացած խնդիրները: Կոչ եմ անում հալեպահայերին Հայաստանից մի վախեցեք: Շատերը կարծում են, թե դրախտավայրը այն երկիրն է, որը «գրին քարտ» է տալիս, բայց ես պնդում եմ՝ դրախտավայրը Հայաստանն է»:
Հարակից հրապարակումներ`
- Հալեպի վաղվա օրը վտանգված է. Սարգիս Հացպանյան
- Մենք գաղութը մեռցնելու համար աշխատանք չպետք է տանենք. «Փյունիկ» հիմնադրամի նախագահ
- Հալեպի Նոր Գյուղ թաղամասի հրթիռակոծումից հայ կին է վիրավորել. Արևելք
- Տունը քնած ես, մեկ էլ կտեսնես՝ փլատակների տակ ես. Հալեպահայ կնոջ սարսափը
- Հալեպահայերը ոչ բրնձի կարիք ունեն, ոչ հացի, ոչ հագնելիքի, այլ՝ կյանքի ապահովության. Հրապարակախոս
- Իրավապաշտպանը հալեպահայերի հարցով ԱԳՆ-ին և Սփյուռքի նախարարությանը մեղադրում է անգործության մեջ
- Հայաստանից ուղարկված օգնությունը հասել է Հալեպ
- Անելանելի վիճակում գտնվող 600 հալեպահայ ցանկանում է Հայաստան վերադառնալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան