ՍԱՊԾ-ն՝ «Hipp»-ի մասին. Առայժմ մի օգտագործեք
Արձագանքելով Panorama.am-ում հրապարակված «Մանկական սնունդ արտադրող «Hipp» ընկերությունը շուկայից հետ է կանչել արտադրանքի մի մասը» լուրին՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը կոչ է անում առայժմ չօգտագործել նյութում նշված ապրանքատեսակը:
«Խնդրում եմ ուշադրություն դարձրեք Hipp-ի՝ նյութում նշված ապրանքատեսակի խմբաքանակի վրա և մի օգտագործեք այն, մինչև Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կպարզի, թե տվյալ խմբաքանակը ներմուծվել է Հայաստան, թե ոչ»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում: