Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը կվերաբացվի նոյեմբերին
Դեռևս սեպտեմբերի սկզբին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ հիմնանորոգումից հետո տուն-թանգարանը բացվելու է նույն ամսվա վերջին: Սակայն թանգարանի դռները դեռ փակ են:
Այսօր Panorama.am-ին Ռուզան Սարյանն ասաց, որ տուն-թանգարանը հաստատ կվերաբացվի նոյեմբերին:
«Նոր ցուցադրության կազմակերպման հետ կապված աշխատանքներ կան անելու: Մանր-մուներ բաներ են, ձգվում են»,- նշեց նա:
Հիշեցնենք՝ 2013 թ. մայիսի 1-ից Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը չի գործում. մշակութային օջախը հիմնանորոգվում է:
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը ստեղծվել է Երևանում Հայաստանի կառավարության հատուկ որոշմամբ, բացվել է 1967թ. նոյեմբերի 26-ին՝ նկարչի կենդանության օրոք: Թանգարանի շենքը բաղկացած է երկհարկանի առանձնատնից, ուր նկարիչն ապրել և ստեղծագործել է 1932-1972թթ., և եռահարկ պատկերասրահից, որը կառուցվել է այդ տանը կից 1967 թվականին: Մ. Սարյանի տան հատակագծի հեղինակն է Երևան քաղաքի մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: Թանգարանային հատվածը կառուցվել է Մարկ Գրիգորյանի նախագծով:
Հիմնանորոգումից հետո թանգարանը չորս հարկ է ՝ նախկին երեք հարկի փոխարեն: Չորրորդ հարկի դահլիճն օգտագործվելու է և միջոցառումների, և ժամանակավոր ցուցադրությունների, և համերգների կազմակերպման համար:
Ցուցասրահ «Հեքիաթներ և երազներ», (1903֊1907)
Ցուցասրահ «Սարյանի արևելքը»
Վարպետի արվեստանոցում ...
Լուսանկարները՝ Martiros Sarian House-Museum ֆեյսբուքյան էջից:
Հարակից հրապարակումներ`
- Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը վերաբացումից հետո ավելի հարուստ ցուցադրությամբ կներկայանա
- Մ. Սարյանի տուն-թանգարանի հիմնանորոգման երկրորդ փուլը ֆինանսավորվել է. Տնօրեն
- Սարյանի տուն-թանգարանը կվերաբացվի՝ «հարիր նկարչի թե անվանը, թե արվեստին»
- Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի վերաբացման ժամկետը հայտնի չէ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին