Ալ. Իսկանդարյան. Վիկտոր Դալլաքյանն առաջին անգամ չէ այդ դերում հանդես գալիս. «Առավոտ»
«Մեզ մոտ միշտ էլ ընտրությունների նախաշեմին հայտվում են, այսպես կոչված, նոր ուժեր։ Դա արդեն շատ սովորական երևույթ է։ Վիկտոր Դալլաքյանն էլ առաջին անգամ չէ այդ դերում հանդես գալիս։ Կարող են նաև նոր դեմքեր էլ հայտնվել։ Ինչ-որ արտասովոր բան չկա դրանում»,-«Առավոտ»-ի հետ զրույցում Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այսպես է մեկնաբանել Վիկտոր Դալլաքյանի հայտարարությունը՝ վերադառնալու ակտիվ քաղաքականությունը։
Նա ասել է, որ հասարակությունն իրականում ունի հիշողություն, բայց դա արտահայտվում է ոչ թե քվեարկությամբ, այլ անտարբերությամբ։ Հասարակությունն այլևս սկսել է վստահությունը կորցնել ոչ միայն իշխանության, այլևս ընդհանրապես քաղաքական համակարգի նկատմամբ, այդ թվում ընդդիմադիր ուժերի.« Ապրիլյան իրադարձություններից հետո անգամ հարվածի տակ ընկավ բանակը։ Քաղաքական գործիչների նկատմամբ վստահության կորուստը, վարկաբեկումը հենց հասարակության հիշողության արդյունքն է։ Ու մարդիկ մտածում են՝ եթե ես հույսս չեմ կապում որևէ մեկի հետ, ավելի լավ է գնամ և վերցնեմ իմ 5000-10 հազար դրամը ու քվեարկեմ»։
Ըստ պարոն Իսկանդարյանի՝ քաղաքական դաշտում լուջ ուժերի պահանջարկ կա, բայց առաջարկ չկա, ընտրողներին չի գոհացնում առաջարկը։ Պետք է նոր իրական ուժ ի հայտ գա, ոչ թե միավորվեն, այլ ստեղծվի։ Քանի դեռ դա չի եղել, կլինի անտարբերություն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան