ՊԵԿ ավագ տեսուչը ձերբակալվել է կաշառք ստանալու պահին . ԱԱԾ
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության հարկային հսկողության բաժնի ավագ տեսուչ Գ.Բ.-ն: Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից:
Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն, Գ.Բ.-ն իր կողմից ի պաշտոնե սպասարկվող տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին իր լիազորությունների շրջանակում հովանավորելու, ստվեարային եղանակով աշխատելու համար նպաստավոր պայմաններ ստեղծելու, այդ թվում՝ ՀԴՄ կտրոնները պակաս տպելու, իրական շրջանառության ծավալները ցույց չտալու և հարկային օրենսդրության խախտումներին սահմանված կարգով չարձագանքելու դիմաց, նրանցից որպես կաշառք պահանջել և պարբերաբար ստացել է տարբեր չափերի գումարներ:
Նշված փաստերի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու հատկանիշներով ( ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ): Կատարվում է նախաքննություն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում